ԳԳոհար Սիմոնյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է բելգիական Ալստի կառնավալը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է բելգիական Ալստի կառնավալը

Բելգիական Ալստ քաղաքի կառնավալը հանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթի ժառանգության ցանկից: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում:

Որոշման պատճառը 2019-ի մարտին կառնավալում դրսևորված հակահրեականության դրսևորումներն են եղել:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության ներկայացրած առաջարկի հետ կապված՝ հանձնաժողովը որոշում կայացրեց, հիմնվելով այն փաստի վրա, որ ռասիստական ​​և հակահրեական երևույթների պարբերաբար կրկնությունն անհամատեղելի է 2003 թվականին ընդունված Կոնվենցիայի հիմնարար սկզբունքների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում