ՎՎարդան Հովսեփյան

Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք Փախստականների գլոբալ ֆորումին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փախստականների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո սա առաջին ֆորումն է: Այն կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ՝ փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծման, ինչպես նաև փախստականությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր քննարկելու նպատակով:

Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն տարբեր պետություններից մոտ 300 պատվիրակություններ և այլ շահագրգիռ կողմեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում