ՆՆարե Ոսկանյան

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները մշակութային կենտրոններ կայցելեն անվճար

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները մշակութային կենտրոններ կայցելեն անվճար

2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը  տեղեկացրել է, որ տարվա ընթացքում  հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները կարող են դիտել, օրինակ, 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ:

«Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու»,- նշել է Բաթոյանը:

Տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես կարող են մոտենալ թանգարաններ, թատրոններ և ներկայացնել անձնագիրը՝ տարիքը հաստատելու համար և, անհրաժեշտության դեպքում, հաշմանդամության հաստատման փաստաթուղթը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում