Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում:

Թբիլիսիի կենտրոնական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»,- գրառել է Կարապետյանը։










