ՌՌոզա Խաչատրյան

Ձմեռ պապիկների միջազգային փառատոն՝ Մոսկվայում

Ձմեռ պապիկների միջազգային փառատոն՝ Մոսկվայում

Դեկտեմբերի 14-ին և 15-ին Մոսկվայում կանցկացվի Ձմեռ պապիկների միջազգային փառատոն, որի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչները կտեսնեն Նոր տարվա հիմնական խորհրդանիշները Ռուսաստանի կամ հարևան երկրների տարբեր քաղաքներից և տարածաշրջաններից:

Հյուրերին կդիմավորի ոչ միայն ռուս Դեդ մոռոզը, այլև նրա գործընկերներ Արտխուրոնը՝ Օսիայից, Մոռոզ Աթան՝ Մորդովիայից, Թոպ բաբայը՝ Ուդմուրտիայից, և Ձմեռ պապը՝ Հայաստանից:

Ձմեռ պապիկները Ձյունանուշների հետ միասին ազգային տարազներով կհանդիպեն փառատոնի այցելուներին ВДНХ-ի գլխավոր մուտքի մոտ: Նրանց երթը կուղեկցի փողային նվագախմբը: Տաղավարներում նրանք հյուրերին կդիմավորեն ազգային խոհանոցների ուտեստներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում