ԳԳոհար Սիմոնյան

Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ էր արել՝ զանգահարել սենատորներին

Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ էր արել՝ զանգահարել սենատորներին

ԱՄՆ Սենատում Հայոց Ցեցասպանությունը ճանաչող և դատապարտող 150-րդ բանաձևն իսկապես ոտքի էր հանել ամենատարբեր ոլորտների հայազգի ճանաչված անձանց:

Ամերիկյան շոու-բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանն, օրինակ, Instagram-ի միկրոբլոգում իր 153 մլն հետևորդներին կոչ է արել՝ զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել, որ նրանք կողմ քվեարկեն Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Կիսվե՛ք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ՝ զանգահարե՛ք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց, որ առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկեն Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանը՝ գրությանը կից հրապարակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի լուսանկարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում