ՆՆարե Ոսկանյան

Ոստիկանությունը մինչ այս էլ ունեցել է գաղտնալսելու հնարավորություն. Սիփան Փաշինյան

Ոստիկանությունը մինչ այս էլ ունեցել է գաղտնալսելու հնարավորություն. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Նա ընդգծել է, որ սոցիալական ցանցերում քննարկվում է մի բան, որն իրականությանը չի համապատասխանում: 

«Խոսում են այն մասին, որ մենք հնարավորություն ենք տվել ոստիկանությանը հեռախոսային վերահսկողություն իրականացնելու համար, բայց ոստիկանությունը մինչ այս օրենքի նախագիծն էլ ունեցել է հնարավորություն և օգտագործել է «Օպերատիվ-հետախուզական  գործունեության մասին» օրենքը, որում հստակ գրված է, որ ոստիկանությունն իրավունք ունի հեռախոսային  վերահսկողություն իրականացնել: Այս նախագծով մենք ոստիկանությանը հնարավորություն ենք տվել ունենալ սեփական սարքավորումները»,- ասել է Սիփան Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում