Հայաստանում հանրակրթական դպրոցների աշակերտները նշում են վերջին զանգը

Հայաստանում հանրակրթական դպրոցների աշակերտները նշում են վերջին զանգը

Հակոբ Կարապենցու անվան  6-րդ հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները պատրաստվում են ավարտական միջոցառմանը: Ավագ դպրոց գնալուց առաջ ուզում են իրենց երախտիքի խոսքն ասել ուսուցիներին:

12-ամյա կրթության անցումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2006-2007 ուսումնական տարուց: Կրթական համակարգում սահմանվել են տարրական, միջին և ավագ դպրոցներ: Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է աշակերտների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան հոսքային ուսուցմանը։ Այլ կերպ ասած, այստեղ աշակերտները պատրաստվում են բուհական ծրագրերին` համապատասխան իրենց նախընտրելի ոլորտին:

Հայաստանում գործում է 1 457 հանրակրթական հաստատություն, որոնցից 500-ը հիմնական դպրոցներն են, իսկ 400-ը`ավագ: Ընդհանուր առմամբ այս տարի հիմնական դպրոցը կավարտի 10 000 աշակերտ, իսկ ավագը` 20 000:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում