Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչների հետ: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:

SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտություն:

Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:

Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունակական աջակցության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում