Տոկիոյում մեծ շուքով նշեցին Սանյա Մացուրի տոնը

Տոկիոյում մեծ շուքով նշեցին Սանյա Մացուրի տոնը

Տոկիոյում տեղի է ունեցել 3 սրբերի՝ «Սանյա Մացուրի» ամենամյա փառատոնը։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «3 փառատոների տաճար»: Տոնակատարությունը տևել է 3 օր, մասնակցել է 2 մլն մարդ: Փոառատոնի մասնակիցները հավաքվել են Ասակուսա թաղամասի Սենսո տաճարի շրջակայքում, որից հետո շրջել քաղաքի փողոցներով: Շքերթի մասնակից տեղաբնակները, զբոսաշրջիկները և հյուրերը  ազգային տարազներով և բարձր տրամադրությունով իրենց ուսերի վրա կրել են  ճապոնական 3 սրբերի փոքր արձանները: Արձաններից յուրաքանչյուրը պատրաստված էր մաքուր ոսկուց:

Այս օրերին տոնական է նաեւ բրիտանական Չելսի քաղաքում։ Այնտեղ տեղի է ունեցել Chelsea Flower Show ամենամյա ծաղկի փառատոնը, որին մասնակցել են ինչպես հանրահայտ երգիչ-երգչուհիներ, այնպես էլ թագավորական ընտանիքը՝  թագուհի Էլիզաբեթ 2–րդի  գլխավորությամբ: Նրանց է միացել նաև արքայազն Հարրին, որը նոր էր վերադարձել Նոր Զելանդիայից: Փառատոնի շրջանակներում Proun Senti-bar-ley բարեգործական կազմակերպությունը գումար է հանգանակել Լեսոտոյի երեխանների համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում