ՄՄերի Եգորյան

Հաստատվեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորման առաջարկը

Հաստատվեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորման առաջարկը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած «ՀՀ Կառավարության և ՌԴ Կառավարության միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

2015 թ. փետրվարի 5-ին կնքված համաձայնագրով ՌԴ Կառավարության կողմից տրամադրվող 300 մլն դոլար վարկի մարման ամսաթիվ էր սահմանվել 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել:

Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը: 

Ծրագրի շրջանակում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում