ՆՆարե Ոսկանյան

Ռուս պաշտոնյաների ունեցվածքը ամենաշատը հայտարարագրվել է Ղազախստանում ու Հայաստանում

Ռուս պաշտոնյաների ունեցվածքը ամենաշատը հայտարարագրվել է Ղազախստանում ու Հայաստանում

Հետխորհրդային երկրներում  պաշտոնյաների ներկայությունը ապահովում է հիմնականում զինված ուժերի սպայակազմը, որը ռուսական զորքերի տեղակայման վայրերում ձեռք է բերում սեփականություն: Օրինակ՝ «Մանաս» ավիաբազան Ղրղզստանում, Գյումրիի ավիաբազան Հայաստանում, Սարի-Շանգի ուսումնամարզական տարածքը (Ղազախստան) և այլն՝ տեղեկացնում է է Declarator նախագծի կայքը, հավելելով, որ Ռուսաստանի պաշտոնյաների ավելի քան 270 հազար հայտարարագրերի վերլուծության արդյունքում՝ աշխարհի 75 երկրում գրանցվել են 6007 անշարժ գույքի օբյեկտներ: Հայաստանը այդ երկրների շարքում անշարժ գույքի օբյեկտների քանակով (688  և 624 համապատասխանաբար) զբաղեցրել է երկրորդ  հորիզոնականը Ղազախստանից հետո: Հաջորդը՝ Բելառուսը (573), Տաջիկստանը (559), Բուլղարիան (537), Ուկրաինան (420), Ղրղզստանը (324), Իսպանիան (305) և Ֆինլանդիան (148) են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում