ՎՎարդան Հովսեփյան

Ճապոնական ֆիլմերի փառատոն՝ Հայաստանի քաղաքներում

Ճապոնական ֆիլմերի փառատոն՝ Հայաստանի քաղաքներում

Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում: Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 12-21-ը:

«Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը, և մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել կինոթատրոններ: Կարծում եմ` այս փառատոնը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի Հայաստանում էլ ցուցադրվեն ճապոնական ժամանակակից ֆիլմերը»,- նշել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նրա խոսքով` շատերն են ցանկություն հայտնում դիտել ճապոնական դասական ֆիլմեր, և ինքը հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի հանդիսատեսին ներկայացնել ճապոնական այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Յասուջիրո Օզուն, Ակիրա Կուրոսավան:

Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշել է, որ այս անգամ կինոփառատոնի շրջանակներում ներկայացվելու է երեք ֆանտաստիկայի ժանրի և մեկ վավերագրական լիամետրաժ կինոնկար, և կինոփառատոնը բացվելու է «Բնակարանների լվացում» ֆիլմով:

«Այս տարի առաջին անգամ ճապոնական ֆիլմերի փառատոնի պատմության մեջ ֆիլմերը ցուցադրվելու են նաև հայերեն ենթագրերով»,- նշել է նա:

Դեկտեմբերի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի  «Բնակարանների լվացում» ֆիլմը, դեկտեմբերի 13-ին` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին», իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» և «Ծովից եկածը» ֆիլմերը:

Դեկտեմբերի 15-ին Սպիտակի մշակույթի տանը կցուցադրվի «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» ֆիլմը, նույն օրը Գյումրու «Նարեկ» բարեգործական հիմադրամում` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին» ժապավենը, Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում դեկտեմբերի 20-ին կցուցադրվի «Բնակարանների լվացում» ֆիլմը, իսկ դեկտեմբերի 21-ին Իջևանում` «Ծովից եկածը» կինոնկարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում