ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Մադրիդում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։

Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստելու շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման, ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, էկոտուրիզմի և ոլորտին առնչվող այլ հարթություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում