Մի ֆոտոյի պատմություն. անհետացող մասնագիտություններ

Մի ֆոտոյի պատմություն. անհետացող մասնագիտություններ

Փողոցներում վաղուց արդեն չենք տեսնի սափորով ջուր վաճառող պատանու, գալիֆե տաբատով եւ փայլուն երկարաճիտ կոշիկներով կառապանի, գրամեքենայի վրա արագ-արագ տպող մեքենագրուհու, տրամվայների տոմսավաճառի: Նրանք անհետացել են` իրենց հետ տանելով նաեւ այդ մասնագիտությունները եւ մի ամբողջ ժամանակաշրջանի դիմագիծ:

Ֆոտոլրագրող Սուպրանավ Դաշն իր դիպլոմային աշխատանքը գրելիս փորձել է ֆիքսել եւ ընդմիշտ մարդկության հիշողության մեջ դաջել Աֆրիկայում վերջին շունչը փչող մի շարք մասնագիտությունների ակնթարթները:

Սուպրանավ Դաշը ծնվել է Կալկուտեում, մասնագիտությունով  հաշվապահ է, բայց հոբբին ֆոտոլրագրությունն է: Որոշ ժամանակ նա լուսանկարել է մոդելներին, սակայն երկարոտն գեղեցկուհներ հավերժացնելը նրա համար գուցե հաճելի, բայց նաեւ ձանձրալի աշխատանք էր: Նրան մնայուն արժեքներն էին հետաքրքրում: 2009-ին դիպլոմային աշխատանքի համար մեկնել  է Հնդկաստան եւ փնտրել-գտել անհետացող մասնագիտություններով մարդկանց:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում