ՌՌոզա Խաչատրյան

Հայոց բանակին վստահում է հասարակության բացարձակ մեծամասնությունը

Հայոց բանակին վստահում է հասարակության բացարձակ մեծամասնությունը

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրական է վերաբերվում երկրի զինված ուժերին: Այդ է վկայում Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (International Republican Institute’s-IRI) հարցման արդյունքը:

Հարցվածների 91%-ը դրական է պատասխանել բանակի վերաբերյալ հարցմանը, 8%-ը՝ բացասական, 1%-ը չի կողմնորոշվել: Հարցվածների 82%-ը դրական է գնահատել նախագահի աշխատակազմի աշխատանքը: Վարչապետի աշխատակազմի աշխատանքից գոհ է հարցվածների 76%-ը:

Հայ առաքելական եկեղեցուն դրական է վերաբերվում հարցվածների 74%-ը: Բացասական գնահատականի են արժանացել դատախազությունն ու դատարանները: Դատախազությանը վստահում է հարցվածների 38%-ը, չի վստահում 55%-ը: Դատարանների աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 36%-ը, բացասական՝ 57%-ը:

Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 52%-ը, բացասական է վերաբերվում քաղաքական կուսակցություններին, 42%-ը դրական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում