ՎՎարդան Հովսեփյան

Տաշիր համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Տաշիր համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015-ից ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ: 

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշել է, որ  գրասենյակը հնարավորություն է ստեղծում որակյալ համայնքային ծառայությունների մատուցման համար, իսկ բնակիչներն արդեն դրանք կարող են ստանալ իրենց բնակավայրերում՝ առցանց համակարգով:

Գրասենյակները, «մեկ պատու­հան» սկզբունքի համաձայն, քաղաքացիներին մատուցում են բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ների արդյունավետությունն ու թափանցի­կու­թյունը: Համայնքապետարանում և քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքներն իրականացվում են համայն­քա­յին կա­ռավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս բնակիչներին մա­տու­ցել վա­րչա­կան ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց հետևել դիմում­ների ու գրությունների ընթացքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում