Մի ֆոտոյի պատմություն. հավատ եւ վստահություն

Մի ֆոտոյի պատմություն. հավատ եւ վստահություն

1957-ի սեպտեմբերի 10-ին Washington Daily News-ի լուսանկարիչ Ուիլիամ Բիլը ֆիքսեց իր կյանքի ճակատագրական ակնթարթը: Վաշինգտոնի Չայնաթաունում մարդիկ հավաքվել էին նշելու Չինական նոր տարին, որն ուղեկցվում էր շքերթներով: Փոքրիկը, ում ամենեւին չէր հետաքրքրում՝  ի՞նչ է կատարվում այդտեղ, փորձում էր անցնել փողոցն անթույլատրելի հատվածից ու մոտենալ չինական դրակոնին: Իսկ ոստիկանը, որն արգելում էր  նրան ավելի մոտիկից տեսնել գունավոր կենդանուն, ստիպված էր լեզու գտնել նրա  հետ:

Գույների, հրավառության, ժպիտների ու չինական արկածների հեղեղի մեջ լուսանկարիչը ֆիքսեց ոստիկանի ու փոքրիկի երկխոսության ընդամենը մեկ վայրկյանը: Սակայն այս մի ակնթարթն էլ բավական էր, որպեսզի այդ լուսանկարի համար Ուիլիամ Բիլն արժանանար Պուլիտցերյան մրցանակի:

Մրցանակը լուսանկարչին բերեց ավելի հեղինակավոր ամսագրերում աշխատանք, իսկ ոստիկանին՝ ավելի բարձր պաշտոն: Փոքրիկի ճակատագիրը պարզ չէ, մինչդեռ նկարին հաջողություն բերեց հենց նա իր համոզիչ հայացքով:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում