ՇՇողիկ Գալստյան

Եվրանեսթ ԽՎ-ում բարձրացվել է Ադրբեջանի սպառնալիքների ու հայատյացության հարցը

Եվրանեսթ ԽՎ-ում բարձրացվել է Ադրբեջանի սպառնալիքների ու հայատյացության հարցը

Եվրանեսթ խորհրդաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանի սպառնալիքների ու հայատյացության քաղաքականության հարցը: Գայանե Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. 

«Արդյոք ժողովրդավարության ու իրավունքների արժեքահենք եվրոպական ընտանիքը պետք է հանդուրժի՞ Ադրբեջանի նման մի երկրի, որտեղ մարդու իրավունքները զանգվածաբար խախտվում են, լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանները բանտարկվում ու խոշտանգվում են, որտեղ պետական մակարդակով տարվում է ատելության, հայատյացության քաղաքականություն, որտեղ կացնով իր քնած գործընկերոջը սպանած հանցագործին պարգևատրում ու ազգային հերոսի կոչում են տալիս, և, վերջապես, որի ղեկավարը հայտարարում է, թե դեմ է ԵՄ-ին ու ինտեգրմանը, քանի որ Եվրոպայում տարբերություն չեն դնում կնոջ ու տղամարդու միջև»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում