Մայրաքաղաքի հետիոտնային անցումների անվտանգությունը կարգավորելու նպատակով տեղադրվում են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ:
Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նաև տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կարգավորելու նպատակով:
Զեկուցվել է, որ Երևանում այլևս չկան հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: Կանչի ռեժիմով աշխատող հատուկ լուսացույցներ կտեղադրվեն անցումներում նաև 2020 թ.-ին:










