ՎՎարդան Հովսեփյան

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմը

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմը

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ՌԴ Արմավիր քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ: Քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: 

Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելել է Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ:

Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից հաղորդում են, որ Վարդան Ասոյանը հանդիպել է Արմավիրի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

Քաղաքապետը կարևորել է հայ-ռուսական ամուր հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասները և դատապարտել դա։

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում