ՌՌոզա Խաչատրյան

Օլիմպիական խաղեր՝ առանց Ռուսաստանի

Օլիմպիական խաղեր՝ առանց Ռուսաստանի

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, 4 տարով զրկել է Ռուսաստանին միջազգային մրցաշարերի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից: Այս մասին գրում է WADA-ի մամուլի ծառայությունը:

Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, նաև զրկված կլինեն աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից: Որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների՝ 2012-2015 թթ. դոպինգ թեստերի դրական արդյունքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում