Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հաղթական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հաղթական ոչ-ոքին

Կադրային լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի հավաքականի հաջողությանը   քչերն էին հավատում: Բոլորին էր հետաքրքիր, թե նման պարագայում ինչ  լուծումներ կգտներ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչը հանձնեց քննությունը: Ճիշտ կազմակերպված պաշտպանությունը և, հնարավորության դեպքում, սուր հակագրոհները դարձան մեր թիմի մարտավարությունը:

Սերբիայի հետ անցկացրած նախորդ 3 խաղերում մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել գոնե մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:  Այս խաղում ևս սպասելիքները քիչ էին,  հույսերը՝ հսկայական: Եվրոպական առաջատար ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներով համալրված սերբական թիմը հանդիպման հենց մեկնարկից ձգտեց տիրել նախաձեռնությանը՝ փորձելով նաև իրականացնել սեփական խոստումը՝ Բելգրադ վերադառնալ 3 միավորով:

Ռոբերտ Արզումանյանը հանդիպման 73-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:  Հաղթանակը գրեթե մեր տղաների ձեռքում էր, երբ հանդիպման վերջնամասում  հավաքականի հետնակետայինների դիրքում հսկողությունից դուրս մնացած Զորան Տոշիչը խաղի հաշիվը հավասարեցրեց: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

Հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Սերբիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշեց` մենք մրցում էինք իսկական թիմի դեմ, նրանցից յուրաքանչյուրը խաղում էր իր երկրի համար: Նրա խոսքով` երկու խաղակեսն էլ դժվար էր ընտրանու և մարզչական կազմի համար համար, և ինքը գոհ է, որ Հայաստանից հեռանում է մեկ միավորով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում