ՄՄերի Եգորյան

Գյումրիում այս գիշեր 4 երեխա է ծնվել. նախագահը նվերներ է հանձնել ծնողներին

Գյումրիում այս գիշեր 4 երեխա է ծնվել. նախագահը նվերներ է հանձնել ծնողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։

Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ է եկել չորս փոքրիկ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։

Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։

Գյումրիի Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991 թվականից՝ Ավստրիայի Հանրապետության տրամադրած միջոցներով: 2006 թվականից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում