ՆՆարե Ոսկանյան

Առողջության ապահովագրության տարբերակների քննարկման կարիք կա. Ջանջուղազյան

Առողջության ապահովագրության տարբերակների քննարկման կարիք կա. Ջանջուղազյան

Ֆինանսների նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրությանը, նշել է, որ «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա: Հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակների քննարկման կարիք կա:

«Առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի, և նրանք կարողանան ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից Հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում մարդը ներդրում է կատարում առողջապահության համակարգում: «Եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարար չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճը»,- ասաց նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում