ԼԼիլիթ Սեդրակյան

Ոսկե մեդալներ՝ անմնացորդ նվիրումի համար

Ոսկե մեդալներ՝ անմնացորդ նվիրումի համար

Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը երկրաշարժի հետևանքների վերականգնմանն ուղղված պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործում անմնացորդ նվիրումով աշխատանքի, «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության բաժնի պետ Աղասի Հովսեփյանին, շնորհակալագրով՝ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում պարգևատրման արարողությանը նախորդել է «Քարերը ժողովելու ժամանակը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրել է կյանքը Ստեփանավանում երկրաշարժից երկու տարի հետո, հիմքում` իրական պատմություններ են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում