ՆՆարե Թադևոսյան

Հայաստանում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Հայաստանում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:48-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում