ՎՎարդան Հովսեփյան

2020 թ. տարեսկզբին կշահագործվեն Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները

2020 թ. տարեսկզբին կշահագործվեն Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր: Ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ:

ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 15-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 262-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի այսօրվա նիստում բարձրացվել են ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցների կառուցմանը կամ ամրացմանը խոչընդոտող մի շարք հարցեր, հանձնաժողովի անդամները ներկայացրել են դրանց լուծման առաջարկներ: Անդրադարձ է եղել կառավարության երեկվա նիստում շինհրապարակներում աշխատանքների պատշաճ կազմակերպման և բանվորների արտահագուստի մասին վարչապետի ելույթին, ինչի առնչությամբ Տարածքային զարգացման հիմնադրամին առաջարկվել է շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանքներ տանել:

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված առավելագույն սեյսմիկ խոցելիություն ունեցող 46 դպրոցների ցանկը հաստատվել է կառավարության 2017 թ. հուլիսի 13-ի թիվ 805-Ն և 2018 թ.  դեկտեմբերի 13-ի թիվ N 1438-Ն որոշումներով։ Ծրագրի շրջանակում ավարտվել են Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 և Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցների շինարարական աշխատանքները, ներկայումս գույքն է ձեռք բերվում:

Միաժամանակ, ներկայումս շինարարություն է իրականացվում 7 դպրոցում՝ Երևանի թիվ 135-ում և 51-ում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1, Գավառի թիվ 2 միջնակարգ և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցներում: 24 դպրոցի համար ընթանում են նախագծային և տեղական ու միջազգային փորձաքննության աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում