ՆՆարե Ոսկանյան

Փարաջանովի նամակները աճուրդի կդրվեն

Փարաջանովի նամակները աճուրդի կդրվեն

«Ռուսական մրցույթները Մոսկվայում» աճուրդում դեկտեմբերի 11-ին կցուցադրվեն քսաներորդ դարի նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները: 12-й стул աճուրդի տան տեղեկատվական հարթակի հաղորդմամբ՝ աճուրդի կդրվեն մեծ ռեժիսորի այն նամակները, որոնք նա գրել է բանտից 1974-1978 թվականներին:

Նամակների հասցեատերերը Փարաջանովի քույրն ու եղբորորդին են: Աճուրդի կհանվեն նաև վարպետի նկարներն ու լուսանկարները, Փարաջանովի հիշողությունները ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու մասին: Աճուրդների կատալոգում առաջին անգամ կհրապարակվի երկու հայտնի ռեժիսորների հանդիպման պատմությունը:

Յուրաքանչյուր լոտի մեկնարկային գինը 325 հազար ռուբլի է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում