Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք պայմանավորված են ուսման, բնակարանների վարձակալության և սննդի գների կտրուկ աճով։
Առավել սուր իրավիճակ է ստեղծվել Մոնրեալում, որտեղ փողոցային երթը վերածվել է բախումների իրավապահների հետ։ Ցուցարարները հանդես են եկել բուհերի պետական ֆինանսավորումը մեծացնելու և աշակերտներին նյութական աջակցության գործող համակարգը վերանայելու պահանջով։
Ցույցը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների հետևանքով վնասվել են շենքեր և կայանված ավտոմեքենաներ, ակցիայի երեք մասնակից ձերբակալվել է։










