ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների

Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի հեռահար անօդաչու թռչող սարքերը ՌԴ Սամարայի մարզի Պրոսվետ ավանի մոտակայքում խոցել են «Սամարա» գծային արտադրադիսպետչերական կայանը։ Այդ մասին հայտնել է ՈՒԱԾ-ն՝ հավելելով, որ խոցվել են նավթի պահեստավորման ռեզերվուարները։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել․ այրվում է նավթով լի մի քանի ամբար։

«Սամարան» Ռուսաստանի նավթատրանսպորտային համակարգի ամենակարևոր հանգույցներից մեկն է։ Այնտեղ հիմնական խողովակաշարերով նավթ է մատակարարվում Թաթարստանից, Արևմտյան Սիբիրից և Ռուսաստանի Դաշնության նավթ արդյունահանող այլ շրջաններից։ Կայանին բաժին է ընկնում ռուսական նավթի արտահանման ընդհանուր ծավալի մինչև 50%-ը։

Գլխավոր շտաբում հաստատել են նաև, որ հարվածել են ՌԴ Լիպեցկի մարզի Լիպեցկ-2 օդանավակայանին, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական ավիացիան։ Խոցվել են օդանավերի սպասարկման համար նախատեսված հատուկ տեխնիկայի պահպանման անգարը, ավիացիոն վառելիքով բաքը և օդանավակայանի կենտրոնական հրամանատարադիսպետչերական կետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում