Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Կամբոջա այցի ճանապարհին Նյու Դելիում ունեցած կարճատև կանգառի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանց ինտենսիվ բնույթը՝ միաժամանակ կարևորելով փոխշահավետ կապերի հետևողական զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում