ՎՎարդուհի Հարությունյան

Ուիթքոֆը և Քուշները սկսում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների ամենամասշտաբային փոխանակման ուղղությամբ աշխատանքները

Ուիթքոֆը և Քուշները սկսում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների ամենամասշտաբային փոխանակման ուղղությամբ աշխատանքները

ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների ամենամասշտաբային փոխանակման ուղղությամբ աշխատանքները։

Սպիտակ տնից հայտնել են, որ Դոնալդ Թրամփի թիմը ջանքեր է գործադրում և գործակցում է ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերի հետ՝ հակամարտությանն ընդմիշտ վերջ դնելու համար։

Ըստ ամերիկյան կողմի՝ խաղաղության ճանապարհին հուսադրող առաջընթաց է նկատվում։ Նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Մոսկվան և Կիևը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնել են գերիների փոխանակում իրականացնել։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Արաբական Միացյալ Էմիրություններում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ռազմագերիների փոխանակման հարցը՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» կամ «1500-ը՝ 1500-ի դիմաց» բանաձևով։

Վլադիմիր Պուտինն էլ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է Օլեշկիի օրինակով հումանիտար գործողություն իրականացնել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում։ Ըստ Կրեմլի՝ այդ բնակավայրը հուլիսից ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության տակ։ Կիևը հերքում է այս պնդումը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում