Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախում են եղել Էր Ռիադի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» նավթատարի պոմպակայաններից մեկը։
Այս օբյեկտները վերջին ամիսներին պարբերաբար ենթարկվել են հարձակումների։ Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱԹՍ-ներով։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Եմենում իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության ֆոնին։ Երկրի բնակչության մեծ մասը վերահսկող և Իրանի աջակցությունը վայելող հութիները պարբերաբար հարվածում են Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներին և Էր Ռիադի աջակցությունը ստացող Եմենի կառավարական ուժերին։ Սաուդյան Արաբիան և Եմենի կառավարական ուժերն էլ հարվածներ են հասցնում հութիների դիրքերին։










