ՎՎարդուհի Հարությունյան

Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է. ֆոն դեր Լայեն

Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանվի։

«Պատերազմի հենց առաջին օրվանից աջակցում ենք Ուկրաինային ֆինանսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։ Եվ պատերազմի ավարտից հետո էլ կլինենք Ուկրաինայի կողքին»,– շեշտել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու լավագույն միջոցն Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի վրա առավելագույն ճնշումը շարունակելն է։

«Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինի, սակայն մենք միասնական ենք»,– վստահեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում