Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բյուրեղավան քաղաքի 59-ամյա բնակիչը զբաղվում է օղու ապօրինի արտադրությամբ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրացնելով տեղեկությունը՝ համայնաքային ոստիկանները նոյեմբերի 6-ին այցելել են Բյուրեղավանի Երիտասարդական փողոցում գտնվող նշված հասցե, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան ակցիզային դրոշմանիշերի տարբեր տարողությամբ 100 շիշ օղի, 200 լիտր տարողությամբ երեք տարա՝ լցված օղու նմանվող հեղուկով, օղի թորելու սարքավորումներ և այլն։

Միաժամանակ, հետքերը վերացնելու նպատակով, արտադրամասի աշխատակիցը հարևանությամբ գտնվող տան բակ է նետել օղու պիտակներ և խցաններ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում