ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը հանձնաժողով վերադարձնելու օգտին։
Առաջարկն ընդունվել է 211 կողմ և 204 դեմ ձայներով։ Բանաձևի հեղինակն է Քենտուկի նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին։
Նա Հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն էր, որը դեմ է քվեարկել նախաձեռնությունը հանձնաժողով վերադարձնելուն։
Բանաձևը ներառում էր մեղադրանքի ութ կետ, որոնք հիմնականում վերաբերում էին Իրանի դեմ պատերազմում Հեգսեթի դերակատարությանը, ինչպես նաև Եմենում և Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողություններին։
Մեղադրանքների թվում նշվում էին նաև Կոնգրեսի թույլտվության բացակայությամբ ռազմական գործողություններ իրականացնելու և քաղաքացիական անձանց պաշտպանությանն առնչվող իրավական պահանջները խախտելու պնդումները։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը փաստացի կասեցնում է իմփիչմենթի գործընթացի առաջխաղացումը։
Քվեարկության ժամանակ մի շարք կոնգրեսականներ ներկա չեն եղել, այդ թվում՝ դեմոկրատներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Հեգսեթին պաշտոնանկ անելու փորձը «լիովին ձախողվել է»՝ պատերազմի նախարարին անվանելով «ամերիկացի մեծ հայրենասեր»։









