Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները

Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը մասնակցել է ԵԽ «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նիստին ներկա են եղել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը, ԵԽ երեխաների իրավունքների բաժնի ծրագրերի համակարգող Աննա Բրակկոն, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում ամփոփվել են ծրագրի առաջին փուլի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, իրականացված միջոցառումները, ինչպես նաև քննարկվել երկրորդ փուլի ռազմավարական առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։

Իր ելույթում Ռոզա Բաբայանն ընդգծել է ԵԽ հետ հետևողական համագործակցության և երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում ունեցած ներդրման դերը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ԵԽ հետ գործընկերությունն էական նշանակություն ունի ոչ միայն միջազգային չափանիշներին օրենսդրությունը համապատասխանեցնելու, այլև այդ չափանիշները գործնականում կիրառելի դարձնելու տեսանկյունից։

Բարձր գնահատելով ծրագրի շրջանակում իրականացված վերլուծական աշխատանքը՝ Ռոզա Բաբայանը շեշտել է նաև ազգային օրենսդրության բացերի համակողմանի գնահատման, ինչպես նաև եվրոպական չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրության կարևորությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտելու առկա խնդիրները, հստակեցնելու բարեփոխումների ուղղությունները և ձևավորելու երեխաների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում