ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։
Անդրադարձ է կատարվել միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը, ինչպես նաև հարկման նպատակով կիրառվող հիմնական միջոցների ամորտիզացման համակարգի ազատականացման հարցերին։
Քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն՝ օրենսդրական փոփոխությունների նախագծերում դրանց ներառման հնարավորությունը գնահատելու նպատակով։














