Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին․ քննարկվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հարցեր

Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին․ քննարկվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի Տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց արձագանքման, քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության, դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։

Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները, իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում