Թամար Կապրելյանի հեղինակած երգը`«Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ

Թամար Կապրելյանի հեղինակած երգը`«Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Հավատարիմ մնալով «Եվրատեսիլի» այս տարվա` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին, հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Genealogy խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաեւ Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի ներկայացուցիչները մայիսի 16-ին ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է: 



Երգը կրում է The Otherside («Մյուս կողմը») անունը: Թամար Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնելու մասնակիցների շփումը:



«Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետեւ այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք, բայց երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս եւ պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»,- ասում է երգի հեղինակ Թամար Կապրելյանը:



Երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում