ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է զրպարտության գործով Թրամփի հայցն ընդդեմ WSJ-ի

ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է զրպարտության գործով Թրամփի հայցն ընդդեմ WSJ-ի

Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 10 միլիարդ դոլարի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի (WSJ), որին Սպիտակ տունը մեղադրում էր կանխամտածված զրպարտության համար։ Այս մասին հայտնել է պարբերականը։

WSJ-ի և դրա սեփականատեր Ռուպերտ Մերդոկի դեմ հայցը ներկայացվել է 2025 թվականի հուլիսին։ Այն վերաբերում է թերթում հրապարակված հոդվածին, որն անդրադարձել է անչափահասների սեռական շահագործման և մարդկանց առևտրի համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին ուղղված Թրամփի շնորհավորական նամակին։ ԱՄՆ նախագահը բազմիցս հերքել է, որ ինքն է նամակի հեղինակը։

2026 թվականին Ֆլորիդայի դատարանն արդեն մերժել էր Թրամփի հայցն ընդդեմ WSJ-ի։ Սակայն Սպիտակ տան ղեկավարի իրավաբանները փոփոխություններ էին մտցրել դրանում և կրկնակի հայց ներկայացրել։ Նոր որոշումը նաև նշանակում է, որ Թրամփը չի կարող այն նորից փոխել և վերստին դատական հայց ներկայացնել առաջին ատյանի դաշնային դատարան: Սակայն Միացյալ Նահանգների նախագահը պահպանում է դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում