Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

ԿԿարմեն Ղուկասյան

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին։

Մանավազյանը նկատեց՝ արդեն որերորդ դեպքն է, որ կրքերը ԱԺ-ում չեն հանդարտվում։

«Իրենք հարցեր ունեն, թող պարզեն, ավարտեն։ Հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են»,- ասաց Մանավազյանը։

Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԱԺ նախագահը դահլիճ չի հրավիրել անվտանգության աշխատակիցներին, ընդգծեց՝ աշխատակիցները հրավիրվել են։

Հակոբյանն իր հերթին նշեց՝ իրավիճակի հեղինակը Նարեկ Կարապետյանն է («Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան – խմբ.)։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանն առաջինն է հարվածել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանին։

«Հետո կրքերը հանդարտվեցին, մենք կարծեցինք, որ ամեն ինչ կհանդարտվի, այդ իսկ պատճառով չընդհատվեց նիստը, և անվտանգության աշխատակիցները չհրավիրվեցին։ Հետո նորից շարունակվեց, որից հետո հրավիրվեցին»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, թե ընդդիմությունն է դրանից հետո շարունակել վիճաբանությունը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք նորմա՞լ է, որ ԱԺ փոխնախագահն աթոռը վերցնում է ու նետում մեկ այլ պատգամավորի վրա, Հակոբյանը հակադարձեց՝ արդյոք նորմա՞լ է, որ Նարեկ Կարապետյանն ամբիոնից նորմալ ելույթ ունեցող պատգամավորի վրա հարձակվում է, հարվածում։

«Եթե մեզ հարվածեցին, ծեծ են ուտելու նորից։ Իրենք պետք է մեզ հարվածեն, մենք ոչինչ չանե՞նք։ Երբ պոկում են ԱԺ-ի գույքն ու մեզ փայտով փորձում են ծեծել, աթոռով էլ, շշով էլ, ամեն ինչով էլ ծեծ են ուտելու»,- ավելացրեց պատգամավորը։

Հակոբյանը հայտնեց՝ վնասվածք ստացել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, իսկ ՔՊ խմբակցությունից վնասվածքներ ստացածներ չկան։

«Գնացեք հարցրեք իրենց՝ ինչու են անընդհատ ընդհատում ելույթ ունեցողներին, սադրում։ Էդգար Ղազարյանի ելույթների նման ելույթներին մենք չենք արձագանքում, լսում ենք մինչև վերջ։ Տարոն Չախոյանից առաջ Հայկ Ֆարմանյանը մեզ ամբիոնից մեղադրեց կոռուպցիոներ լինելու մեջ։ Ձայն չենք հանել, մինչև վերջ լսել ենք։ Իրենք պետք է բարի լինեն նույն կերպ վարվել։ Եթե իրենք հարձակվեն ամբիոնից ելույթ ունեցողի վրա, ծեծ են ուտելու»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը։

Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել է, ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։

Ծեծկռտուքը շարունակվել է նաև միջանցքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում