Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» ՍՊ ընկերության՝ Շիրակի մարզ, գ. Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝

  • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում