2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԲ-ն որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը

ԿԲ-ն որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը

Հոկտեմբերի 20-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով։

Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մայիսի 1-ից։

ԿԲ-ի փոխանցմամբ՝ 2026թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակել է աճել՝ կազմելով շուրջ 87%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը մեծացել է՝ կազմելով մոտ 6.6 տոկոսային կետ։ Աճել է նաև ֆինանսական ցիկլի ինդեքսը՝ պայմանավորված անշարժ գույքի շուկայում ակտիվության աճով և վարկավորման բարձր աճի տեմպերի պահպանմամբ։

Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը պահպանվել է բարձր մակարդակում։ Վարկային շուկայում ակտիվությունը նախորդ եռամսյակի համեմատ էականորեն չի փոխվել։

Սպառողական վարկավորում

Սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը պահպանվել են, թեև տարեսկզբի համեմատ նկատվում է որոշակի դանդաղում։

Անշարժ գույքի շուկա

Անշարժ գույքի շուկայում նկատվում է ակտիվության աճ և միջին գների զգալի բարձրացում։ Միաժամանակ, տարեսկզբից արագացել են հիպոտեկային վարկերի աճի տեմպերը, իսկ շինարարության ոլորտում պահպանվել է վարկային բարձր ակտիվությունը։

Հիմնական ռիսկեր

Վարկավորման բարձր աճի տեմպերի և անշարժ գույքի շուկայի ակտիվացման պայմաններում համակարգային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում