«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի՝ Շնող, Այրում, Ճոճկան, Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Քարկոփ, Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:









