COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ

Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հանձնարարել ակտիվացնել դիվերսիոն գործողությունները ՆԱՏՕ-ի երկրների դեմ: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական գործակալությունների եզրակացություններին ծանոթ երեք եվրոպացի պաշտոնյայի:

Պարբերականի տեղեկություններով ՝ օգոստոսի 4-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ձախողված հարձակումն այդ արշավի շրջանակում առաջին գործողություններից մեկն էր: Դեպքից հետո ռուսական կողմը ոչ պաշտոնական կապի միջոցով զգուշացրել է Գերմանիայի կառավարությանը, որ Լայպցիգը վերջին թիրախը չի լինի: Այդ մասին ասել են խոսակցությանը ծանոթ թերթի զրուցակիցները:

Թերթի տվյալներով՝ Լայպցիգի գործողությունն ավելի լայն սխեմայի մաս էր կազմում, որը ներառում էր գործակալների, զենքի և պայթուցիկ նյութերի տեղափոխում Եվրոպա: Կազմակերպիչները հույս ունեին հարձակվել Ուկրաինային աջակցելու մեջ ներգրավված օբյեկտների վրա, ինչպես նաև հրահրել անկարգություններ և ուժեղացնել եվրոպացի քաղաքական գործիչների դիմադրությունը՝ Կիևին հետագա ռազմական օգնության հարցում: Լայպցիգում անհաջող հարձակումից հետո Եվրոպայում տեղի են ունեցել մի շարք նոր միջադեպեր: Օգոստոսին հրկիզվել են անօդաչու թռչող սարքեր արտադրող ձեռնարկություններն Էստոնիայում և Լեհաստանում: Նույն ժամանակահատվածում Սլովակիայի իշխանությունները հայտնել են նմանատիպ օբյեկտի հրկիզումը կանխելու մասին։

Վերջին շաբաթներին Starlink արբանյակային համակարգի ցամաքային կայաններում դիվերսիաների մասին հայտարարել են Լեհաստանը, Լիտվան և Բուլղարիան: Բացի այդ, Բուլղարիայի և Ռումինիայի ափերի մոտ՝ Սև ծովում, տեղի է ունեցել բեռնատար նավերի վրա անօդաչու թռչող սարքերի մի քանի հարձակում:

Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ դիվերսիոն գործողությունները կազմակերպում է ՌԴ-ի գլխավոր հետախուզական վարչության հատուկ առաջադրանքների ստորաբաժանումը, որը ստեղծվել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, այն գլխավորում է գեներալ-գնդապետ Անդրեյ Ավերյանովը։

The Wall Street Journal-ը նշում է, որ Ռուսաստանի գաղտնի գործողությունների ակտիվացումը համընկել է Ուկրաինայում ռուսական բանակի համար նշանակալի հաջողությունների բացակայության և Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հաճախակիացման հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում