Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից. Արարատ Միրզոյան

Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից. Արարատ Միրզոյան

Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և առաջնահերթություններից: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում անդրադառնալով Խաղաղության խորհրդի ստեղծմանն ու Հայաստանի անդամակցությանը։

Նախարարը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը։ Խորհրդի ստեղծման գաղափարը քննարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ընթացքում։

Ներկայում Խաղաղության խորհուրդն ունի 28 անդամ պետություն։ Խորհրդի կանոնադրության համաձայն՝ անդամակցությունը սահմանվում է երեք տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս սահմանափակումը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք խորհրդին հատկացնում են ավելի քան 1 միլիարդ դոլար։

Խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։ Դրա գործունեությունը չի սահմանափակվում աշխարհագրական սահմաններով, իսկ ֆինանսական հատկացումներն իրականացվում են կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր անդամ պետություն խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք։

Անդրադառնալով Հայաստանի անդամակցության նշանակությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների կարևորությունը։

Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումը, ժողովուրդների շահերի պաշտպանությունը, խաղաղությունից բխող օգուտներն ու մարդկանց բարեկեցության ապահովումը համահունչ են ինչպես Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ Խաղաղության խորհրդի կանոնադրական նպատակներին։

«Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում