COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ուիթքոֆը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ քննարկելու Զելենսկու ներկայացրած խաղաղության նոր առաջարկները

Ուիթքոֆը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ քննարկելու Զելենսկու ներկայացրած խաղաղության նոր առաջարկները

Չորեքշաբթի առավոտյան Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը դիմավորել է Ուիթքոֆին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից ավտոշարասյունը շարժվել է Կոնստանտինյան պալատ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա պալատում` առավոտյան։

Երեքշաբթի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահի հետ` Օսլոյում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Թրամփի մեկ այլ հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները միացել է գագաթնաժողովին տեսակապի միջոցով՝ հաղորդում է BBC-ն։

Ուկրաինայի նախագահը նոր առաջարկներ էր բերել Օսլո, որոնք Ուիթքոֆը պետք է փոխանցի Ռուսաստանի իշխանություններին։ Վոլոդիմիր Զելենսկին չի մանրամասնել, թե խաղաղության ինչ նոր նախաձեռնություններ են քննարկվել։

Օսլոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նորվեգիայի վարչապետը նույնպես չի մանրամասնել խաղաղության նոր առաջարկների էությունը, բայց ներկայացրել է դրանցում ներառված թեմաների շրջանակը. «Այսօր մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգությանը, հետպատերազմյան բարգավաճման ծրագրին, տարածքներին և պատժամիջոցներին, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը վերաբերող հարցեր»։

Զելենսկին Օսլոյում նաև հայտարարել է, որ Կիևը նախկինի պես ձգտում է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ, նրա կարծիքով, կարելի է քննարկել ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքային։ Կրեմլում բազմիցս ասել են, որ Պուտինը Զելենսկու հետ կարող է հանդիպել միայն Մոսկվայում, Ուկրաինան, սակայն, մերժել է այդ առաջարկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում