COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Երևանի և Կոտայքի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի և Կոտայքի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրացնելով Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 24,4 գրամ քաշով։

«Բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով։ Հայտնել է նաև, որ նույն օրը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում արդեն իսկ տեղադրել է 22 փաթեթ, որոնք նրա մատնանշած վայրերում քրեական ոստիկանները հայտնաբերել են։

Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում